HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում կանգառների մի մասը աղբամանների է վերածվել

Լուսինե Փարսադանյան

Ալավերդու Թումանյան փողոցի տարբեր հատվածներում կառուցված նախկին 5 կանգառները խիստ հակասանիտարական վիճակում են գտնվում: Կանգառում սպասողները նստարանների կոտրված փայտե ճաղավանդակների բացվածքներն օգտագործում են որպես աղբամաններ: Համայնքային բյուջեից 2013թ.-ին 1,6 մլն դրամով քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են նոր կանգառներ: Հին կանգառների վերահսկումը քաղաքապետարանի «Կոմունալ բարեկարգում» ՍՊԸ-ի ուշադրությունից դուրս է մնացել:  Մինչդեռ, դրանք արդեն երկար ժամանակ է վերանորոգման կարիք ունեն:

Ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով քաղաքացիները կամ` չեն նստում կանգառների նստարաններին, կամ` նստում են ուղղակի աղբամանների հարեւանությամբ: Այս դեպքում առանձնապես նեղվում են տարեցները: Խնդիրն առկա է արդեն մի քանի տարի, սակայն քաղաքապետարանն այդպես էլ չի անդրադառնում դրան: Մեր հարցումից պարզվեց, որ քաղաքի Թումանյան փողոցի կանգառներում տիրող հակասանիտարական վիճակին քաջատեղյակ է նաեւ քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

«Կանգառների նստարանների կոտրած փայտերը պարբերաբար տեղադրվում են»,- հայտնեց քաղաքապետը: Այնուամենայնիվ, ալավերդցիները  կանգառների նստարանների բացվածքները երբեք փակված չեն տեսնում, ավելին, դրանց վիճակն օրեցօր վատթարանում է:  Արտավազդ  Վարոսյանը հավաստիացնում է, որ առաջիկայոմ պետք է կատարվի կանգառների գույքագրում, իսկ մոտակա օրերին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին զուգահեռ կանգառների խնդիրը լուծում կստանա: 

Նշենք, որ նշված կանգառներից մի քանիսի տանիքների կաթոցքների պատճառով անձրեւային եղանակներին մարդիկ պաշտպանված չեն լինում: «Այստեղ արդեն մեծածավալ աշխատանքներ պետք է կատարվեն»,- հավաստիացնում է քաղաքապետը: Ալավերդու հին կանգառների   վերանորոգմանը  ալավերդցիներն սպասում են արդեն մի քանի տարի:

Մեկնաբանություններ (6)

ԱՄԱԼԻԿ
ինչքան չկամ մարդիկ կան աշխարհում ,կամ ասա դու ի նչ գիտես ովա ջան ասում , ովա ջան լսում, բա հետաքրքիրա քեզ համար ինչնա դուզ այ ----------------------------------: Կերաք էտ մարդկանց , չնայաց դու ովես ,որ մարդել ուտես :Ընդամենը չկամ արարած ,որ ուրիշի հաջողություններից սիրտտ կանգնումա :Ակնարկում ես Արթուր Վարոսյանին բայց ասեմ ,որ անմիտ քայլ ես անում հետնել պատվիրված պարզ երեվում է հոդվածը ուրիշ բան է ասում դու ուրիշ բանես կոմենտ գրում ,հետո ինչիեք հասնելու մի-քիչ մարդ պահեք Ձեզ այ աբիժնիկներ
Ալավերդցի...
Ինչ կադր փոխելու մասին է խոսքը... Բարեկամներով, խնամիներով իրար ջան են ասում ջան են լսում: ՈՒ միայն ղեկավարի համար չի աշխարհը դուզ, իրանց համար էլ է դուզ... և ոչ միայն աշխարհը:
ALAVERDCI
im karciqov qaxaqapet@ chi jardel u axbarkx sargel mer kangarner@, eli menq,alaverdciners enq dranum mexavor,menq enq jardel, erevanic,vanadzoric u gyumriic hatuk chen eke jarde,,,, mi or piti haskanaq vor inch arvum e mer qaxaqi hamar e,mer erexaneri hamar........................
Ալավերդցի...
Դուք շատ ճիշտ եք կարծում, այս թափթփված, հակասանիտարական վիճակի հեղինակը մեր համաքաղաքացիներն են և որն էլ արդյունք է մեր քաղաքի ղեկավարի անտարբեր վերաբերմունքի. բարձիթողի վիճակում է...
Լյուսվա
քաղաքապետարանի ՍՊԸ-ն որն է, անհասկանալի է
ARMO
harc@ verhanel@ shat chisht e , bayc ekeq mi angam el pastenq vor mer joxovurd@ shat antarber en . Naev hamamit em vor es qaxaq@ arden erevi iren sparel e vochmi tarberak chancav qaxaqapetaranum kadrer poxelu het ardyunq chka piti qaxaqapet poxhen vochmek ashxari eresin lav chi ashxati ete xekavari hamar ashxar@ duza

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter