HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը` առողջապահության նախարարության թերացումների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2013-ի զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև առողջապահության նախարարության թերություններին ու խնդիրներին: 

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:
  • Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:
  • Օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքներ:
  • Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:
  • Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել  Կառավարության  որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում:
  • Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ:
  • Ցածր վարձատրության և ԲՈՒՀ-երում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը:
  • Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան:
  • Օրենսդրական թերի կարգավորման պատճառով բժիշկները պաշտպանված չեն եղել պացիենտների հոգեբանական ճնշումներից և վիրավորանքներից: 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ 

    Արձանագրված դրական զարգացումները

  • Էապես կա­նո­նակարգվել և հստակեցվել է դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ պե­տական վերահսկողությունը:
  • Կապանի ԲԿ-ում և Երևանի քաղաքապետարանի N 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել են երեխայի զարգացման վերականգնողական կենտրոններ:
  • Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու համար տեղադրվել է ռադիոկապ, որը, մասնավորապես, հնարավորություն է տալիս հրատապ դեպքերում ուղիղ կապ հաստատել խոշոր բժշկական կենտրոնների, 1-03 շտապ բուժօգնության ծառայության հետ:
  • Նախարարության միջնորդությամբ անվճար վերապատրաստվել Է մոտ 300 բուժաշխատող, որոնց հիմնական մասն են կազմել մարզերում աշխատող բժիշկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter