HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խումբը պահանջում է Սեյրան Օհանյանի հրաժարականը

Մենք` բանակում դեռևս չծառայած երիտասարդներս, միավորվելով «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբում, խիստ մտահոգված ենք բանակում գրեթե ամեն օր տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերով, որոնք ավանդականորեն ներկայացվում են իբրև ինքնասպանություն:

Դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը չի կարողանում տիրապետել զորամասերում տիրող վիճակին: Դրանից բացի, զինվորների հարազատները չունեն բանակի վերահսկողության որևէ հնարավորություն, ինչպես դա ընդունված է այլ երկրներում, օրինակ` Վրաստանում:

Բանակի իրավիճակը պաշտոնապես վերահսկող կազմակերպությունները հանցավոր գեներալիտետի կամակատարն են և անգամ ձեռք են տալիս նրանց` մեր եղբայրների արյան հաշվին հարստանալու իմաստով:

Եվ այդ ամենը տեղի է ունենում պաշտպանույան նախարարի գիտությամբ և անմիջական հովանավորությամբ: Ելնելով դրանից, մենք պահանջում ենք Սեյրան Օհանյանի անհապաղ հրաժարականը:

Դրանից բացի, մենք կոչ ենք անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միանալ մեզ այդ պահանջում և հրապարակավ հայտնել իրենց կարծիքը:

Հատկապես ակնկալում ենք «Չենք լռելու» և «Հիմա» նախաձեռնությունների, ինչպես նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» երիտասարդական թևերի միասնությունը և սպասում նրանցից յուրաքանչյուրի պատասխանին:

Ամեն օր զինվոր են սպանում, ամեն օր քեզ ու ինձ են սպանում: Միացիր ու ասա, որ ապրելու ենք... 

«Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խումբ

Մեկնաբանություններ (9)

Վեհարի
Հարգելի Կարեն, Դու մեր`, արդարություն պահանջողների բանակից էս, Սակայն քո որոշ մեկնաբանություններով արձակված արկերը հաճախ քո սեփական տարածքում են պայթում: Հասկանում եմ, պաշտպանելով պաշտպանության նախարարին դրանով ուզում էս պաշտպանել մեր բանակի բարձր պատիվը: Քո ներկայացրած իրական դեպքերից բացի գոյություն ունի վիճակագրություն և եթե ըստ այդ վիճակագրության հասարակությանը հայտնի, բանակում սպանությունների թվով մենք արդեն աշխարհում առաջին տեղն ենք զբաղեցնում, այդ դեպքում, ասա խնդրեմ, դրանից մեր ՊՆ-ի պատիվը ավելի է բարձր? Կարելի է անսխալ կռահել, որ մեր ՊՆ-ն աշխարհում առաջին տեղը դուրս կգա նաև զոհերի այն ցուցակների քանակով, որոնց թիվը որպես ռազմական գաղտնիք է պահում:
ara
Seyran Ohanyan@ arajin hertin petq e azati razmabjshkakan xekavarutyan@. Hivand txerkin banak en tanum, isk vorosh pashtonavorneri zavakner@ frfrum en.
karen
Bnakanabar ays tvarkvats tarberakner@ 4ein lini, ete zinvornern unenayin zspvatsutyun, zgushavorutyun u lurj banakanutyun! Worn i dep mardik metsamasamb dzerq en berum kyanqi @ntacqum! Bayc menq tvyal depqum gorts unenq 18-20 tarekan eritasardneri het, mek@ taqaryun, mek@ 4ara44i, mekn el nrbazgac u pxrun!
karen
Mi zinvor, imanalov wor ir tsarayakic @nkerneric mekin tanic gumar en ugharkel, nranic gumar e xndrum! Verjins merjum e, stelov wor ir mot gumar 4ka! Hetagayum, vi4abanutyan jamanak, ayd sut@ bacahaytvum e! Ev zinvor@, worn ir gumar@ pahelu hamar stel er, naxatanqi amotic v4rum e inqnaspanutyun gortsel! Meghavor@ bnakanabar na e ov handgnel er gumar uzel! Bayc havataceq, wor ete verjins gitakcer, wor ayd 1000 drami vra mardkayin kyanq e drvats, hastat 4er uzi ayd 1000 dram@!
karen
Hargeli qaghaqaciner, iharke tsanr e gitakcel, erb eritasard@, zinvor@ inqnaspanutyun e gortsum, kam porcum e nman qayli dimel! Mezanic ev wo4 mek apahovagrvats 4e iren neghvats zgaluc, gnanq inqnaspan linenq? Mimyanc viravorelu u iraric viravorvats zgalu vtang@ qaghaqaciakan kyanqum el e sparnum mez` transportum, ashxatavayrum, xanutum arevtur anelis, sr4aranum nstats jamanak! Tarberutyunn ayn e, wor mer nyardaynacats pahin, mer dzerqin inqnadzig 4ka! In4 anel? Zrkel zinvorin zenq krelu iravunqic? Kam banak tanelu hamar @ntren mimiayn 4apvats dzevvats eritasardnerin?
arman
Vahe-2010~ aystex dzkan glxi hotac linel@ es toxel em @ntercoxi datin,chisht eq,hotac glxov dzkan pochn el chi karox aroxch linel.
Վահե-2010
arman` ձկան պոչն ու գլուխը պետք չէ շփոթել:
karen
Ayn in4 katarvum e banakum aysor, hetevanq e 18 tarva dastiarakutyan kam aveli shut andastiarakutyan! Menq petq e dzgtenq ayd vat u cavali hetevanqneri ardar bacahaytman@ hasnelun! Isk hetevanqnern inqn @st inqyan kkr4atven! Enpes wor aveli nmatakaharmar e mi qani datavori masin xosel, wo4 te banaki ghekavarneri!
Վեհարի
Չմիանալ և չպահանջել Ս. Օհանյանի հրաժարականը, չպահանջել ՀՀ զին ուժերի գերագույն հրամանատար` ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հրաժարականը նշանակում է կողմ լինել մեր բանակում կասկածելի սպանությունների շարունակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter