HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման, կարկտահարման խնդիրները. Օմբուդսմեն

      Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ:
  • Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
  • Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:
  • Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից:
  • Բավարար քանակի սպան­դանոցներ չեն հիմնվել անասնա­գլխա­քանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը:
  • Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:

 Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

 Արձանագրված դրական զարգացումները

  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստու­գում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային և 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մա­սին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրակա­նաց­վել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնա­բերվել են անհամապատասխանություններ և կազմվել է իրացումը կասեցնելու վերա­բերյալ 360 արձանագրություն:
  • 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյու­ղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղու­թյամբ:
  • Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել:
  • 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշ­վածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա:


Մեկնաբանություններ (1)

barséghian
23 dari andz tér charounag régavarnér dji hasgetsan hezor bédoutiounéri orinagov, vor horadére mér azgi armad, dendésagan, socialagan, mechagoutayn ... monopol, oligark, féodalaganaméd, tramadoun-avazagabég (20 its 30% varkér darégan - hezor bédoutioun 2 its 3 % darégan abahovagredoutioun héranagayn venas, ancharj gouykérou, arordjabaoutian abahovoutioun, varkér miyaxempevadz horadérérou vor g'esterdzén irents véramechagman irarman kordzig ...) Amén gormits talan, djart, i verdjo axoroutioun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter