
Ինչպե՞ս է բաշխվելու ՏՏ ոլորտին հատկացված 80 մլն դրամը
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցման նպատակով 2014 թ., ինչպես և նախորդ տարիներին, պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ: ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում ներառված է այդ գումարների բաշխման մասին նախագիծը:
Գումարները նախատեսվում է ծախսել հետևյալ ուղղություններով.
- ՏՏ ոլորտի հետազոտության և վերլուծության թարմացում- 5.8 մլն դրամ,
- «Դիջիթեք 2014» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում- 10 մլն դրամ,
- Գիտության և Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում - 17.2 մլն դրամ,
- «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպումներ հանգստյան տներում (տարեկան մինչև 4 անգամ)- 2 մլն դրամ,
- «Դիջիթեք բիզնես ֆորում 2014» համաժողով- 3 մլն դրամ,
- «ԱրմԹեք 2014» համաժողովի կազմակերպում ԱՄՆ-ում- 7 մլն դրամ:
- Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 20 մլն դրամ,
- «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 10 մլն դրամ,
- «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում- 5 մլն դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել