HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի Արեւածագ գյուղում ցրտահարության վնասները մեծ չեն

Էմմա Պետրոսյան

Արեւածագցիները վերջին օրերի եղանակային պայմաններից գրեթե չեն տուժել, գյուղը գտնվում է նախալեռնային բարձրադիր գոտում, այստեղ պտղատու ծառերը Արարատյան դաշտի համեմատ` մեկ ամիս, իսկ Ալավերդու համեմատ` 20 օր ուշ են ծաղկում: «Էդ Արարատյան դաշտավայրում ա ծիրանը վերջացել, քաղել են արդեն»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Լոռու մարզի Արեւածագ գյուղի բնակիչ Գեւորգ Գեւորգյանը:

Գեւորգի այգին, օրինակ, անվնաս է մնացել: Թեեւ սպասվող ցրտահարության մասին տեղյակ է եղել, բայց իր այգու պտղատու ծառերը ցրտահարությունից պաշտպանելու միջոցներ նախապես չի ձեռնարկել: «Ծիրան ա, խնձոր ա, տանձ ա, ընկույզ ա. դե մեզ առայժմ ոչ մի վնաս չի հասցրել, ծիրանը ուշ ա ծաղկում, ցուրտը չի տանում: Կարտոշկին էլ վնաս չի տվել»,- ասում է նա:

Արեւածագում ցրտահարությունից հիմնականում վնասվել են ընկուզենիներն ու ծիրանենիները: Արեւածագի բնակիչ Արկադի Հովհաննիսյանի այգում ընկուզենիներն այս տարի պտուղ չեն տա: «Ծառերն անկախ ամեն ինչից արդեն կենդանացել են, գարուն ա: Ես նայել եմ բողբոջները` կակալը ջուր էր ընկել, ցուրտը տարած կլինի ինձ թվում ա: Բայց դե, դա ժամանակի ընթացքում կպարզվի»,- բացատրում է Արկադին: Նույն գյուղի բնակիչ Աշոտ Ոսկանյանի մտավախությունն էլ կարտոֆիլի բերքի համար է, ասում է` գյուղի 60-70 %-ն արդեն ցանել է կարտոֆիլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter