
«ՀՀ իշխանությունները սկզբունքայնորեն անգործության են մատնվում»
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Հրաչ Մուրադյանի գործով նախաքննության մասին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Մեկ տարի առաջ մենք հողին հանձնեցինք մեր մարտական ընկերոջը՝ Հրաչ Մուրադյանին:
Մեկ տարի է անցել, սակայն դեռևս չի ավարտվել նախաքննությունը, և բացահայտված չեն հանցագործության կատարողներն ու պատվիրատուները:
Նման դեպքերում ՀՀ իշխանությունները սկզբունքայնորեն անգործության են մատնվում և հայտնվում են անօգնական վիճակում: Ցավոք սրտի, ևս մեկ անգամ նրանք ապացուցեցին, որ ոչ ժողովրդին են ծառայում, ոչ էլ արդարությանը:
Վաղ թե ուշ այս ոճրագործությունը բացահայտվելու է, պատժվելու են կատարողներն ու պատվիրատուները, և պատժից անմասն չեն մնալու այս հանցագործությունը պարտակողներն ու կոծկողները:
Լուս.՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել