HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթք-Քարվաճառ հատվածում արգելափակված մեքենաներ չեն եղել ու չկան

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվում է որոշ գերատեսչությունների կողմից տարածված տեղեկատվություն, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, ավելին, որ այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ։ 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է «Կապավոր»  ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի,  և որևէ պահի չի փակվել: 

Ավելին, այդ ճանապարհահատվածում բքի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցներ չեն եղել, ներկայում էլ չկան։

Նախարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկատվություն իրավասու է տրամադրել բացառապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, քանի որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական կազմակերպություններն աշխատում են նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter