
Բագրատյանը՝ վարչապետի ու նախարարների հրաժարականի մասին
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՍԴ այսօրվա որոշմանը գրառումներ է արել իր ֆեյսբուքյան էջում, որոնցից երկուսը ներկայացնում ենք ստորեւ:
«Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Սաստրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից՝ Ա. Ջավադյանը եւ Ն. Երիցյանը»։
«Շնորհակալություն քառյակին՝ ՀԱԿԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և «Դաշնակցություն», «Դեմ եմ»-ին, Ա. Մինասյանին, Ա. Զեյնալյանին և Մ. Խաչատրյանին, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանին՝ այս որոշման համար։ Լուրջ հետեւություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ը՝ Հայաստանի հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել