
ԱՄՆ դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն քեսաբցիների
Մի քանի քաղաքացի հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Սիրիայում գտնվող, Թուրքիային սահմանամերձ Քեսաբ քաղաքում կատարվող իրադարձություններին: Հիշեցնենք, որ մեծամասամբ հայերով բնակեցված այդ քաղաքից բնակիչները մեծ զանգվածներով տեղափոխվել են Լաթաքիա քաղաք:
Բողոքի ակցիային մասնակցում էին նաև Հայաստան ժամանած քեսաբցիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել