Ձին հայտնաբերվել է
Երեկ ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ հոկտեմբերի 10-ին Մրգաշեն գյուղի հանդամասից գողացել են իր ձին` պատճառելով 400 հազար դրամի նյութական վնաս:
Նույն օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Զովունի գյուղից բերման են ենթարկել 23-ամյա Արմեն Պապիկյանին: Նա խոստովանել է, որ ձին հոկտեմբերի 10-ին 100 հազար դրամով վաճառել է Նոր-Հաճըն քաղաքի մի բնակչի:
«Ձին հայտնաբերվել է, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել