Աշխատաժողով լրագրողների ու իրավապաշտպանների համար
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ լրագրողների, իրավապաշտպանների և լրագրության աշխատանքային փորձ ունեցող ուսանողների համար կազմակերպում է արտահայտվելու, կրոնի կամ համոզմունքի ազատության թեմաներին նվիրված անվճար աշխատաժողով:
Աշխատաժողովը կվարեն իրավագիտության, լրագրության և կրոնագիտության մասնագետներ:
Աշխատաժողովը տեղի կունենա ս.թ. ապրիլի 26-27-ին Ծաղկաձորի հանգստյան համալիրներից մեկում:
Դիմորդները իրենց հայտերը՝ հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը, կարող են ուղարկել կազմակերպության էլ. փոստի հասցեյով` [email protected] մինչև ս.թ. ապրիլի 11-ը: Նամակի թեմայում խնդրում ենք նշել «Աշխատաժողով»: Մասնակիցների քանակը սահմանափակ է և տեղի է ունենալու հայտերի ընտրություն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (374 10) 223697 հեռախոսահամարով:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել