HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետության «սերն» է կործանում սերը

Մանուկ Սահակյան, «Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահ դատապարտյալ

Հարգելի ընթերցող, հոդվածի մեջ տեղ գտած համեմատությունները, որոնք պետք է անեմ, կարդալուց հետո գուցե մտածեք, թե խելագարվել եմ, չնայած այն հանգամանքին, որ դրա համար մեծ նախադրյալներ է ստեղծում պետությունը պատժի իրականացման կամ ավելի ճիշտ չիրականացման պատճառով, որից, իհարկե, շատ ցմահներ են խելագարվել, ես դեռ չեմ հասել խելագարության: Կարծում եմ՝ Դուք էլ կարդալուց հետո կհասկանաք իմ համեմատության բուն նպատակն ու պատճառները: Երկու համեմատություն կանեմ.

1) եթե իրական պատկերն ենք դիտարկում, ապա ցմահները քիչ են տարբերվում գերու կարգավիճակից, եթե գերիների նկատմամբ հաճախ խախտվում են միջազգային կոնվենցիաները` ենթարկելով նրանց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, նաև շատ հաճախ չի կատարվում նրանց արտահանձնումը, ապրում են առանց իմանալու, թե երբ կհասնեն տուն կամ կհասնեն արդյոք թե ոչ, ապա գրեթե նույնն է ցմահների դեպքում: Այսինքն՝ պետությունը, խախտելով վաղաժամկետ ազատման իրավունքը, որ ունեն ցմահները, նրանց ոչ մի լուրջ փաստարկ  ներկայացնելու, մերժում է` չթողնելով վերադառնալ ընտանիք, հասարակություն, կյանք, իսկ խոշտանգումերն այս դեպքում ունեն հոգեբանական տեսք, աստիճանաբար առանց հարվածի, առանց ֆիզիկական ուժի գործադրման, մատնել անտարբերության և հասցնել կամ խելագարության կամ ինքնախոշտանգման կամ ինքնասպանության:

2) Կամ էլ կարելի է մտածել, որ պետությունը «սիրահարվել» է ցմահ դատապարտյալներին և չի ցանկանում ոչ մի կերպ ազատ արձակել: Հակառակ դեպքում ինչպե՞ս կբացատրվի առանց լուրջ հիմքերի կամ դրանց բացակայության պարագայում, շինծու կերպով դատապարտելը, ոչ մի կերպ  չցանկանալ վերանայել գործերը, որ հանկարծ չարդարացվեն և չհեռանան: Կարելի է նույնիսկ մտածել, որ այդ «սերը» ցուցաբերվում է խանդի միջոցով դեպի հարազատներ, ընտանիք, այսինքն՝ տալ 1 երեքօրյա երկարատև և 3 անգամ 1 ժամյա կարճատև տեսակցություն, որպեսզի հանկարծ դատապարտյալը շատ չզգա ընտանիքի ջերմությունը և չստեղծվի դրա համար մոտիվացիա, իսկ չե՞ք մտածել, թե ինչքան ընտանիքներ են քանդվել` տեսնելով գերու կարգավիճակը տուն դարձի անտեսանելիությունը և տեսակցությունների քիչ քանակը, քիչ շփման հետևանքով և քանի ընտանիք էլ չի կազմվում Ձեր այս տեսակ անտարբերության և անօրենության պատճառով:

Հարգելի պետություն, Ձեր կողմից ցուցաբերված «խանդի» և «սիրո» հետևանքով ես կորցրի իմ սիրուն: Եթե շինծու կերպով կարող եք օրենքի տառ թելադրել, ապա ինչո՞ւ չեք թելադրում այդ օրենքները դատապարտյալի  հնարավոր ազատման  ժամանակ:

 

 

Մեկնաբանություններ (1)

Gohar
HARGELINERS BOLORIS MOT EL EN HAMOZMUNQN E VOR ETE CMAH EN DATAPARTUM UREMN DA CHI KAROX PATAHAKAN LINEL, BAYC AYSOR ERB NAYUM ENQ OVQER EN CMAHNERI MEJ ED KARCIQ@ DARNUM A VOCHIR.AYSORVA CMAHNERI MECAMASNUTYUN@ KAM AZATAMARTIINER EN KAM ZINVORNER KAM EL USANOXNER . UM ENQ CMAH DATAPARTUM? AZATAMARTIKIN VOR IR KYANQN E DREL VOR MEZ PASHTPANI ? USANOXIN VOR MER ERKRI APAGAN E KERTELU?TE18_TARELAN ZINVORIN VOR MER YURAQANCHYURI EREXAN KAROX E LINEL. EKEQ DARCI BERENQ XRATENQ VOCH TE SPANENQ . EKEQ STAP MTACENQ VERANAYENQ MER VOROSHUMNER@ QANI USH CHI.SHNORHAKAL EM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter