Երթ՝ ի պաշտպանություն Քեսապի հայերին
Արսեն Վարդանյան
Ապրիլի 2-ին Գյումրիում տեղի ունեցավ խաղաղ երթ՝ ի պաշտպանություն Սիրայի Քեսապ համայնքին:
Աշակերտների կողմից նախաձեռնած երթը սկսվեց Շառլ Ազնավուրի հրապարակից և ավարտվեց Խաչքարերի պուրակում: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մոմավառություն: Այդ ընթացքոում Մանկավարժական քոլեջի ուսանողները Թատերական հրապարակում դրամահավաք էին կազմակերպել: Օրվա միջոցառումները եզրափակվեցին սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում՝ երեկոյան ժամերգությամբ և Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի առաջնորդությամբ քեսաբահայությանը նվիրված ընդհանրական աղոթք բարձրաձայնելով:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել