HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Քո ուղեղը վնասվածք ունի»,- Սարգիս Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Խաչատրյանին

Գավառի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 2-ին տեղի ունեցավ Սարգիս Հակոբյանի հերթական դատական նիստը՝ կնոջը ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով՝ խոշտանգում:

Նախորդ դատալսմանը վկայություն է տվել Սարգիս Հակոբյանի հայրը՝ Համլետ Հակոբյանը, իսկ մայրը՝ Վարսիկ Հակոբյանը (բախտագուշակ Վարսիկ) հրաժարվել է գալ դատարան: Նա նշել է, որ օգտվում է հարազատի դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իր իրավունքից: 

Վկայության էին ներկայացել նաեւ Սարգիս Հակոբյանի քույրերը՝ Վիկտորիա եւ Վարդուհի Հակոբյանները, ինչպես նաեւ նրանց ընտանիքի ծանոթներն ու հարազատները: Դատարան որպես վկա էին հրավիրվել նաեւ Գավառի դատաբժիշկ Զանյանը, դատաբժիշկ-փորձագետներ Չախոյանը եւ Մարկոսյանը, ովքեր չէին ներկայացել: Դատավոր Աղվան Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանը միջոցներ կձեռնարկի մյուս դատալսմանը դատաբժիշկների ներկայությունն ապահովելու համար:

Վկայությամբ հանդես եկավ Սարգիս Հակոբյանի կրտսեր քույրը՝ Վարդուհի Հակոբյանը: Վերջինիս վկայությունը եւ դատալսման այլ մանրամասները՝ տեսանյութում: 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Հ.Գ. Դատական նիստի ընթացքում Սարգիս Հակոբյանի կողմնակիցներից մեկը մոտեցել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ին սպասարկող ավտոբուսի վարորդին, ասել. «Աղջիկներն ասում են՝ պլակատները տուր», վերցրել է կազմակերպության կանանց իրավունքների մասին գրություններով պաստառներն ու անհետացել։ Հիշեցնենք, որ կանանց իրավուքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները մինչեւ դատական նիստը սկսելը պաստառներով բռնության դեմ ակցիա էին իրականացնում։ 

 

 

 

Մեկնաբանություններ (2)

Sona
Համ ստրուկի տեղ պահել են, համ ծեծել են, համ ստորացրել են, համել կանգնած վկան մեկնաբանում է, որ թագուհու պեսա մեր հարսը ապրել?! Աստվաց քեզ ել, քո երեխաներին ել նույն պիսի թագուհու կյանք պարգևի, վկա ջան!!!
NY
OMG , es kreakan gorci datavarutyner? Hars u tal lezvakriven talis .Ba asumen cirke kandelen :)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter