HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնավորվել է, որ ԴԱՀԿ աշխատակիցը պահանջել է կաշառք

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանի կողմից քաղաքացիներ Ք. Մ.-ից և վերջինիս ամուսնուց` Կ. Ե.-ից, կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը(ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով):
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում հանդիպել է պարտապան Կ. Ե.-ին և վերջինիս կնոջը` Ք. Մ.-ին, նրանցից տեղեկացել, որ իր կատարողական գործողությունների արդյունքում «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում արգելանք է դրվել պարտապան Կ. Ե.-ի՝ նշված բանկում ունեցած հաշվեհամարի վրա, վերջիններիս հայտնել է, որ դիմելով ակնհայտ ապօրինի գործողության, կարող է կարճ ժամանակով հանել Կ. Ե.-ի հաշվին դրված արգելանքը՝ հնարավորություն տալով պարտապանին կանխիկ ստանալ հաշվեհամարում եղած ողջ գումարը, որի դիմաց ամուսիններից պահանջել է կաշառք:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: 
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter