«Հրապարակ». արտգործնախարար Նալբանդյանը՝ Իսրայելում ՀՀ դեսպան
Մեր ընթերցողներից մեկն օրերս փորձել է արտգործնախարարությունից ճշտել, թե ով է Իսրայելում Հայաստանի դեսպանը: Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ մի գործավար պատասխանել է, թե Էդվարդ Նալբանդյանը:
Պարզվում է՝ ժամանակին պրն Նալբանդյանը համատեղել է Ֆրանսիայում դեսպանի պաշտոնը Իսրայելում դեսպանի պաշտոնի հետ: Նստավայրը եղել է Փարիզը եւ, ըստ լուրերի, համատեղման երկար տարիների ընթացքում 1 կամ 2 անգամ է նա եղել Իսրայելում:
Ապա, երբ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար, հրաժարվել է Ֆրանսիայում դեսպանի պարտականություններից, սակայն Իսրայելում դեսպանի կարգավիճակից «մոռացել» է հրաժարվել, ուստի ԱԳՆ արխիվներում մնացել է որպես Իսրայելում ՀՀ դեսպան:
Հավանաբար, Հայաստանը միակ երկիրն է, որ արտգործնախարարը նաեւ դեսպան է: Տարօրինակ է նաեւ, որ ինչ կորած-մոլորած երկրում ասես, մենք դեսպան ունենք, իսկ Իսրայելում չունենք եւ կարիք էլ, փաստորեն, չունենք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել