HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցին թմրամիջոցը չի հասցրել իրացնել

Երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Հակոբ Ղ.-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա  Սիլվանա Մ.-ին:

Խուզարկությամբ Հակոբ Ղ.-ի գուլպայից հայտնաբերվել է բժշկական ներարկիչ` մոտ 0,3 մլ մուգ շագանակագույն հեղուկով, իսկ Սիլվանա Մ.-ի պայուսակից` 90 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, մետադոն թմրամիջոց են, պատկանում են իրեն, և ինքը դրանք պատրաստվում էր իրացնել Հակոբ Ղ.-ին:

«Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»` փորձաքննության: Հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter