HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Տեքստիլ և նորաձևություն» միջազգային գործարար համաժողովը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանի Մոսկվայի տանը բացվել է «Տեքստիլ և նորաձևություն» առաջին միջազգային գործարար համաժողովը: Վարչապետը կարևորել է տեքստիլ արդյունաբերության ավանադույթների պահպանումը: Նա նշել է, որ այսօր այս ոլորտում մեր երկրում արդեն իսկ առկա են զարգացման դրական արդյունքներ:

Տեղեկացնելով, որ մշակվել է տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ, Տիգրան Սարգսյանն ասել է, որ նրա նպատակը Հայաստանում առկա ներուժի օգտագործումն ու ոլորտին նոր ազդակներ հաղորդելն է. «Հայաստանի կառավարությունն առաջին անգամ սահմանել է գործիքակազմ՝ ուղղված տեքստիլ արդյունաբերության արտադրանքի զարգացման ու արտահանման քաղաքականության մշակմանը: Կառավարության դիրքորոշումը նախկինում միայն մակրոտնտեսական կայունության, հավասար մրցակցային պայմանների, գործարարության համար բարենպաստ պայմանների ստեղծումն էր: Դա բավարար էր, որպեսզի ներդրողները պարզեին, թե որ ոլորտում ներդրումներ կարելի է կատարել: Սակայն աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բերում են այն եզրակացության, որ մակրոտնտեսական կայունությունը, մրցակցային դաշտի ապահովումն անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար, որպեսզի ապահովվի արտադրանքի արտահնման համապատասխան միջավայր: Դրա համար անհրաժեշտ է հստակ պետական քաղաքականություն և գործիքակազմ, ինչը կառավարությունն սկսել է ներդնել»:

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի մասնակից մասնագտետները քննարկումների արդյունքում կկարողանան կառավարությանը ներկայացնել տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման լրացուցիչ առաջարկություններ. «Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ են ակնկալում պետությունից տեքստիլ ոլորտի ներկայացուցիչները: Մեր առաջարկած գործիքակազմում ներառված են հարկային և այլ արտոնություններ, որոնք այսօր արդեն իսկ գործում են բավականին արդյունավետ կերպով»: 

Գործադիրի ղեկավարը նշել է, որ տեքստիլ արդյունաբերությունը ողջ աշխարհում բավականին արագ զարգացող ոլորտ է և Հայաստանը պետք է անի հնարավորը՝ համաշախարհային շուկայում իր ուորույն տեղը գտնելու համար: 

Համաժողովի նպատակն է Հայաստանի տեքստիլի ոլորտի մրցակցային առավելությունների պարզաμանումը, արտադրության արդիականացման և զարգացման հնարավորությունների մատնանշումը, ինչպես նաև միջազգային գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Համաժողովին մասնակցում են ոլորտի ավելի քան 40 տեղական և արտասահմանյան ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի ու ԵՄ երկրներից:

Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեքստիլ արտադրանքի ցուցահանդես և հայ դիզայներների նորաձևության հավաքածուների ցուցադրություն: Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված հայկական տեքստիլ արտադրանքին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter