HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանը 4 տարում կրկնապատկել է պղնձի խտանյութի արտահանումը (ինֆոգրաֆիկա)

Պղինձը Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքային խումբն է: Արտահանում ենք 3 տեսակի պղինձ՝ խտանյութ, չզտած (կոնվերտորային) պղինձ, պղնձի ջարդոն: Ընդհանուր արտահանումը 2013 թ. կազմել է 375 մլն դոլար, որը մեր արտահանման մոտ 25%-ն է:

Արտահանման հիմնական տեսակը խտանյութն է: 2013 թ. Հայաստանից արտահանվել է ռեկորդային ծավալով խտանյութ՝ 173 հազ. տոննա՝ 280 մլն դոլարով: Սա մոտ 30%-ով գերազանցում է 2012 թ. մակարդակը և կրկնակի՝ 2009 թ. Մակարդակը: Հայաստանից խտանյութն արտահանվում է միջինը տոննան մոտ 1600 դոլարով: Խտանյութի արտահանման կտրուկ աճը մասամբ պայմանավորված է նոր հանքերի շահագործմամբ, գործող հանքերի ավելի ինտենսիվ շահագործմամբ, ինպես նաև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նոր, ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչը հնարավորություն է տվել էապես ավելացնել հանքաքարի նախնական մշակման արդյունավետությունը (այդ թվում՝ մետաղի կորզման աստիճանի տեսանկյունից): 

Create Infographics

Պղնձի խտանյութի հիմնական մասը (2013 թ.՝ մոտ 60%-ը, կամ մոտ 105 հազ. տոննա) արտահանվում է Բուլղարիա; Այդ երկրի Պիդրոպ քաղաքում է գտնվում է գերմանական Aurubis ընկերության պղնձաձուլարանը, որտեղ էլ խտանյութը գերմանական «Քրոնիմեթ» խմբի պատվերով ենթարկվում է վերամշակման ու այնուհետ ուղարկվում Գերմանիա: 2013 թ. Հայաստանը նաև զգալի ավելացրել է խտանյութի արտահանումը դեպի Չինաստան՝ հասցնելով մոտ 44 հազ. տոննայի (65 մլն դոլար): Սա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Չինաստանն աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Ոչ մեծ քանակությամբ խտանյութ առաքվել է նաև Թայվան (6.6 հազ. տոննա), Իսպանիա (5 հազ. տոննա), Շվեյցարիա (8 հազ. տոննա):

Create Infographics

Ալավերդու պղնձաձուլարանը վերամշակում է Հայաստանում արտադրվող պղնձի խտանյութի փոքր մասը՝ տարկան ընդամենը մոտ 10 հազ. տոննայի չափով (ներառյալ Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի հանքից ստացվող հումքը): Արտադրանքի 90%-ից ավելի սպառվում է Բելգիայում, փոքր քանակություն արտահանվել է նաև Գերմանիա, ժամանակ առ ժամանակ արտահանումներ լինում են դեպի Նիդեռլանդներ: Չզտած պղնձի գինը սովորաբար կախված է նաև նրանում առկա ոսկու և արծաթի, այլ մետաղների քանակությունից: 2013 թ. տոննան արտահանվել է միջինը 8350 դոլարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter