HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ մարտի համեմատ

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 

2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ. մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ. մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ: 

Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: Այս մասին հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: 

 

Ուղևորների թիվը 2013թ.  մարտին

Ուղևորների թիվը 2014թ.  մարտին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

48 041    

55 377      

 + 15 %

Մեկնող

54 874    

66 679      

 + 22 %

Ընդամենը

102 915

122 056

 + 19 %

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter