HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետը ըմբռնումով է գնահատել Տիգրան Սարգսյանի հրաժարականի որոշումը

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգարժան Տիգրան Սուրենի, ըմբռնումով եմ գնահատում Ձեր  հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:

Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով: Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter