Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կոչը
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը տարածել է հաղորդագրություն, որով ազգաբնակչությանը կոչ է արվում պահպանել հանգստություն:
Հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Նախնական տվյալներով՝ այժմ տեղի է ունենում սեյսմիկ էներգայի մարում և այս պահին որևէ հիմք չկա ենթադրելու, որ ավելի ուժեղ ցնցում է լինելու: 5 բալանոց ցնցումը գտնվում է թույլ սեյսմիկ ֆոնի մեջ և այն չենք կարող հիմք ընդունել որպես շարունակական բնույթ ունեցող: Թույլ երկրաշարժից հետո արձանագրվել է ութ հետցնցում:
Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ին, Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա: Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: Իսկ ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել