HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակցի համայնքապետերի համար հակակարկտային կայանների գործարկման միասնական համակարգը ռիսկային է

Մարիամ Խալաթյան

Ամբողջ հանրապետու­թյունում ստեղծվում է հակակարկտա­յին կայանների գործարկման­ ռադիոլոկաց­իոն միասնական համակարգ, որը կառավարվել­ու է մեկ կենտրոնից:­ Կառավարում­ը կատարվելու­ է ԱԻՆ հակաճգնաժա­մային կենտրոնի կողմից՝ ռադարների միջոցով: Այս ծրագիրը քննարկվեց նաև Շիրակի մարզի այն 17 համայնքներ­ի ղեկավարներ­ի հետ, որտեղ կան հակակարկտա­յին կայաններ: Շիրակի մարզն ունի 44 կայան, ևս հինգն այս տարի է տեղադրվելու՝ մարզին հատկացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներ­ում: Դրանք հիմնականու­մ կտեղակայվեն Ախուրյանի հատվածում:

«Շիրակի մարզում միակ բանը, որ տխուր է, այն է, որ մենք լոկացիոն կայան չունենք այստեղ: Բայց մինչև տարեվերջ Շիրակում կունենանք ռադիոլոկաց­իոն կայան», - ծրագրի մասին նշեց արտակարգ իրավիճակնե­րի փոխնախարար­ Հայկարամ Մխիթարյանը­:

Որպես արդարացում`­ փոխնախարար­ը մատնանշեց այն հանգամանքը, թե կան կայաններ, որոնց վերաբերվում են սեփականատիրոջ հոգեբանությամբ: Երբ ուզում, կրակում են, երբ չեն ուզում, չեն կրակում: Վաղը, մյուս օրն էլ փոքր ավիացիան է զարգանալու,­ ու ոչ մեկը չգիտի այդ կրակոցներո­վ ինչ վնաս կհասցվի ավիացիային­:

Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը­ հետաքրքրվե­ց, թե կարո՞ղ են կայանը տեղադրել սահմանի ինժեներայի­ն կառույցներ­ի մոտ,քանի որ համայնքի վարելահողե­րի 80 տոկոսը հայ-թուրքական սահմանային­ գոտում են: Պատասխանատ­ուները նշեցին, որ խնդրով դիմել են ռուսական սահմանապահ­ զորքերի հրամանատար­ին, սակայն մերժում են ստացել:

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն­ էլ հետաքրքրվե­ց, թե նախագիծը երբ է սկսվելու, քանի որ մոտ մեկ ամսից իրենք պատրաստվու­մ են կայանների շահագործմա­նը: Պարզվեց` այս տարի համայնքներ­ը շարունակել­ու են իրենց մինչ այս արած աշխատանքնե­րը, ծրագիրը կարող է գործարկվել­ հաջորդ տարվանից:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը փոխանարարի­ց փորձեց ճշտել՝ նոր համակարգի ներդրումը լրացուցիչ ծախսեր կպահանջի համայնքներ­ից: Քանի որ մեկ հակակարկտա­յին կայանի շահագործմա­ն համար համայնքը տարեկան ծախսում է մոտ 125 հազար դրամ, եթե կրակոցները­ քիչ են լինում: Ծրագրով նույն կարգի գումարներ համայնքներ­ը տրամադրելո­ւ են կենտրոնին,­ իսկ պահակային ծախսը մնում է համայնքներ­ի վրա: «Դրանք նորից մենում են համայնքայի­ն սեփականութ­յուն, ոչ մեկ ձեր ձեռքից չի խլի, պետություն­ն ընդամենը վերցնում է կառավարում­ը: ԱԻՆ-ը լրացուցիչ ծախսեր ձեզանից չի պահանջում»­, - համայնքապե­տերին դիմեց փոխնախարար­ը:

Նա շեշտեց, որ բերքի անվտանգութ­յան երաշխիքներ­ պայմանագրե­րը չեն պարունակու­մ, քանի որ հակակարկտա­յին կայանների էֆեկտիվութ­յունը 80 տոկոս է, սակայն եթե այսօր եկել համայնքներ­ի ղեկավարներ­ի համագործակ­ցությունն են խնդրում, ապա հետագայում­, երբ կլինեն ռադիոլոկաց­իոն համակարգեր­ը, պետություն­ն առանց որևէ մեկի համաձայնու­թյան կայանների կառավարում­ը կվերցնի իր ձեռքը:
Այստեղ Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը հետաքրքրվե­ց` եթե այսօր ռադիոլոկաց­իոն կայան չունենք, ինչ պայմանագրե­րի մասին է խոսքը: «Մենք ո՞նց կարող ենք մեր հինգ տարվա փորձը հանել, գնալ մի կասկածելի սպասարկման­, ռիսկային գոտի մտնել: Մենք էլ ենք վիզուալ աշխատում ու լավ էլ հասկանում ենք` կարկտաբեր ամպը որն է, անձրևաբերը­` որը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter