HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն (ձայնագրություն)

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը, ըստ Արմանի, վկայում է միջադեպի մասին:

Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով ՄԻՊ-ը  դիմել  է  Հատուկ  քննչական ծառայություն և արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել   և տեղեկացնել արդյունքների մասին:

Արման Գասպարյանի համաձայնությամբ ՄԻՊ գրասենյակը հրապարակում է համապատախան ձայնագրությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter