HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյան. «Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` նախագահը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են  իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում՝ Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը:

Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ԱՊՀ-ն անցած երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրև ինքնատիպ  տարածաշրջանային միջպետական  կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության  մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ: «Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Օրակարգը, որը դուք քննարկել եք երևանյան խորհրդի այսօրվա նիստում և այն հարցերը,  որոնք քննարկման արդյունքում լուծումներ են ստացել, մեզ համար ևս կարևոր են»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները:

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ համագործակցության մասնակից պետությունների ՆԳ նախարարները կարևորել և արդյունավետ են համարել խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքը` այդ տեսանկյունից բարձր գնահատելով նաև Հայաստանի ոստիկանության ակտիվ գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter