HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը պարզաբանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը

Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարկելով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը:

Միաժամանակ, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՊԵԿ` առաջարկելով ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը տեղեկացնում է.

  • Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի` 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:
  • Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմումներին` որոնցով առաջարկվում է ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ապա տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ը մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի: «Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լուս.՝ A1plus.am-ից

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Ի՞նչ եք կարծում, եթե համարվում է, որ տվյալ մարդկանց խմբի ուղեղի գործող ծալքերի քանակը խելքապակասի մակարդակում չի և նրանք գիտենալով հանդերձ օրենքի հակասահմանադրական լինելը դրանից հետո առանց հիմնավորման շարունակում են նույն հակասահմանադրական քայլերը և շարունակում են պնդել թե այդ հակասահմանադրականը պետք է գործի ևս առնվազն կես տարի, ապա նրանք իրենց գործողություններով արդյոք չեն ապացուցում, որ իրենք հակաօրինական են, հանցագործներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter