ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը՝ ՊՆ-ում
Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
Նույն օրը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Ստուդենիկինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել