HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվեց «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոնը

Այսօր Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոն:

Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող   հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը և փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը:

Խոհարարական մրցույթին մասնակցեցին վարպետ խոհարարներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից: Խոհարարները պատրաստեցին աղցան, տոլմա, գառան մսից կերակրատեսակ և ազատ ընտրությամբ մեկ կերակրատեսակ: Ութ հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովը մրցութային աշխատանքները գնահատում էր` տեղյակ չլինելով, թե որ մասնակիցն է այն պատրաստել: Աշխատանքները ներկայացնելու համար մասնակից խոհարարներին տրվեց 60 րոպե` տեղում դրանք պատրաստելու, ձևավորելու և ներկայացնելու համար:

Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո բացարձակ հաղթող ճանաչված մասնակցին, ինչպես նաև չորս անվանակարգերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասակիցներին հուշանվերներ  հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում մասնակցեցին Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում ստեղծվեց «Հայ  խոհարարների համահայկական ընկերակցություն»:

Համաժողովում  քննարկվեցին և հաստատվեցին Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, ձևավորվեցին ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, ընդունվեց համաժողովի ուղերձ-հայտարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter