HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ»

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում բանաձևի հեղինակների,  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի` բանաձևին կողմ քվեարկած անդամների սկզբունքայնությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին և պատմականորեն անհերքելի փաստերին:

Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին նման բանաձևի ընդունումը հստակ ազդակ է ողջ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ:

Մեր տարածաշրջանի ներկայիս զարգացումների և փխրուն իրավիճակի ֆոնին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը չափազանց կարևոր քայլ է և մեծ ներդրում ճշմարտության վերականգման գործում:

Մենք հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կընդունվի ԱՄՆ ՍԵնատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ԱՄՆ նախագահն ի վերջո կճանաչի 20-րդ դարի առաջին և դեռևս անպատիժ մնացած ցեղասպանության փաստը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչություն

12 ապրիլի, 2014թ.

Ք. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter