
«Ժողովրդի կամքը օրենք է». Կարեն Հովհաննիսյան
Կիմա Խաչատրյան
«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամ Կարեն Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց կոչ անելով հայ պաշտոնյաներին. «Անհապաղ դադարեցնել պահումները: Վերադարձնել վերջին ամիսների ընթացքում անհիմն ձևով գանձված աշխատավարձերը: Եթե իշխանությունները չեն կարողանում հրաժարվել, լուծում տալ այս խնդրին, ապա մենք ՝ ժողովուրդս, պարտավոր ենք շարունակել մեր պայքարը, քանի դեռ այս հարցը չի լուծվել: Կոչս ուղղում եմ պետական այրերին: Շտապե՛ք, պարոնայք: Ժողովրդի կամքը օրենք է: Հարկավոր է հաշվի նստել ժողովրդի հետ»:
Շարժման մասնակիցը նշեց, որ ոչ ոք պարտավոր չէ վճարել և ենթարկվել պարտադիր կուտակայինին:
«Ես ոչ ոքի պարտավոր չեմ: Ես իմ կյանքում պարտական եմ միայն երկու մարդու ՝ իմ ծնողներին, ովքեր ինձ ծնել են, սնել որպես իսկական հայ մարդ, հայ քաղաքացի»,- ասաց Հովհաննիսյանը:
«Հարգելիներս, մի պահ կտրվեք այն աշխարհից, որը դուք ստեղծել եք, կտրվեք ձեր աթոռներից, դուրս եկեք ձեր աշխատասենյակներից և մտեք իրականություն: Հիշեք, թե ինչ ազգի զավակ եք դուք և քայլ կատարեք ի նպաստ ձեր ժողովրդի: Պաշտոնայները մեր առաջ երկու տարբերակ են դրել. կամ՝ պարտադիր կուտակայինը, կամ էլ՝ արտագաղթը, մենք ընտրել ենք պայքարը»,- ավարտեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամը:
Մեկնաբանել