
Արծվիկ Մինասյանը անտրամաբանական է համարում մինչև սեպտեմբերի 30-ը պահումներ կատարելը
Կիմա Խաչատրյան
«Ժողովուրդը մեծ հաջողություն ունեցավ: ՍԴ-ն հիմնովին հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Ժողովուրդը մեծ ոգևորությամբ վայելում էր իր հաղթանակը: Պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել միայն ժողովրդի ցանկությամբ»,- պարտադիր կուտակայինի դեմ այսօրվա հանրահավաքում հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց, որ քաղաքացիների գումարները ենթակա չեն գանձման: Նրա խոսքով՝ անտրամաբանական է նաև մինչև սեպտեմբերի 30-ը գումարների պահումը:
«Այս պահանջը հակաիրավական է: Մենք գտնվել ենք բացառապես օրենքի սահմաններում: Մենք ուժեղ ենք, քանի որ հետևել ենք օրենքին»,- նշեց Մինասյանը:
Պատգամավորը հավելեց, որ իրենք մտադիր են դատարան մտնել, եթե գործատուները, կազմակերպությունները չենթարկվեն ՍԴ-ի որոշմանը և գումարներ պահեն քաղաքացիների աշխատավարձերից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել