
«Իշխանությունները այլևս չեն համապատասխանում մեր ժողովրդին». Սևակ Թադոյան
Կիմա Խաչատրյան
«Այսօր այստեղ են հավաքված իմ գաղափարակից ընկերները: Դուք թույլ չեք տա որևէ մեկին, որ ձեր կամքից անկախ որևէ բան անեն»,- ելույթ ունեցավ «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Սևակ Թադոյանը:
Ըստ Ս. Թադոյանի՝ այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաև՝ հակահայկական է:
«Մենք մեր ներդրումները անում ենք մեր երեխաների ապագայի համար, ոչ թե նրանց արժեթղթերի համար: Իշխանությունները այլևս չեն համապատասխանում մեր ժողովրդին: Ժամանակն է, որ նրանք աշխատեն իրենց վրա: Իշխանություները մատնված են անգործության: Փոխանակ ամաչեն, կանգնում ասում են՝ հակասահմանադրական է օրենքը, բայց գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց Սևակ Թադոյանը:
Շարժման մասնակիցը կոչ արեց գալիք կառավարությանը. «Եթե դուք էլ ձեր հույսը դնելու եք ժողովրդի գումարների վրա, ավելի լավ է չգաք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել