HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գաղտագողի

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի ծածուկ այցելել է ՀՀ կառավարություն: Նա գործադիր է գնացել իր «Ֆոլցվագեն Ֆաետոնով» եւ ներս է մտել շենքի հետեւի՝ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված մուտքով:

Հովսեփյանը սովորաբար գործադիր է գնում ոտքով` կառավարության նիստերին մասնակցելու համար, ներս է մտնում կենտրոնական մուտքից: «ՀԺ» տեղեկություններով՝ արդեն երկար ժամանակ է` գլխավոր դատախազության եւ կառավարության հարաբերությունները սրված են, ու Հովսեփյանը ցուցադրաբար նիստերին չի մասնակցում:

Այդ օրը նա կառավարություն է եկել նիստից հետո: Իսկ նիստին մասնակցել է նրա տեղակալը՝ Արամ Թամազյանը: Վերջինս և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նիստից հետո նույնպես մնացել են շենքում:

«ՀԺ» տեղեկություններով՝ վարչապետի մոտ տեղի է ունեցել «ռազբորկա», որին մասնակցել են Հովսեփյանը, նրա տեղակալը և Թովմասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter