HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ղեկավարներին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի հետ նախօրեին ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների: 

ՊՆ քննչական ծառայության քննիչները և ռազմական ոստիկանության աշխատակիցները զոհված զինծառայողների հարազատներին պարզաբանումներ են տվել և ներկայացրել նրանց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքը, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Զինուժ հեռուստածրագրին տված հարցազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը խոսել է բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների կապակցությամբ հասարակությանը հուզող հարցերի մասին:

Խոսելով վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին` պաշտպանության փոխնախարարը նշել է, որ պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, այժմ քննություն է գնում, որի ընթացքում կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ թեև որոշ դժվարություններ կան մոտ տաս տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես ասել է. «Ոչ միայն ի զորու ենք, այլև բացահայտում ու պատժում ենք: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»: 

Անդրադառնալով մերթընդմերթ հնչող մեղադրանքներին, թե ինչու է մահվան ելքով պատահարից անմիջապես հետո հաճախ քրեական գործ հարուցվում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Վլադիմիր Գասպարյանը ասել է. «Քրեական գործ հարուցվում է այն հատկանիշների հիման վրա, ինչ դեպքից անմիջապես հետո երևում է:

Եթե քրեական գործ հարուցեին սպանություն հոդվածով, հետո պարզվեր ինքնասպանություն է, նույն մեղադրանքներն էին հնչելու, որ տեսեք-տեսեք սպանությունը վերածեցին, դարձրեցին ինքնասպանություն: Ինքնասպանությունը նախաքննության ընթացքում կարող է փոխվել սպանության: Հավատացեք՝ հարցադրումները շատ ավելի խիստ կլինեին և ցուցարարաների թվաքանակը շատ ավելի շատ կլիներ, եթե սպանություն հատկանիշով հարուցվեր քրեական գործ և հետո այն վերաորակվեր ինքնասպանություն»:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարները քաղաքականացնելու և շահարկելու փորձ կատարող որոշ խմբերի գործունեությանը, որոնք բանակի նկատմամբ տեղին-անտեղին քննադատությունը դարձրել են առօրյա զբաղմունք` Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ասել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի:

Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ: Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել:

Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբեղ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:

ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (7)

Վեհարի
մեջբերում` ,,որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: ...,, ,,Գաղտնապահ,, գեներալը խոստովանում է, որ մեր բանակում անմեղ զոհերի թիվը հազարավորներով է` /Տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր ,,ինքնասպան,, կամ հայի կողմից հոշոտված զոհեր,, : Չէ որ այդ խմբերը ՊՆ-ից պահանջում էին նման ձևով զոհվածների թիվը:
samvel
Այն որ պարոն սպան նորից բուն խնդիրը թողած ինչ որ մարդկանց է պախարակում,արտասահմանյան գործակալների վրա է մատ թափ տալի...ցավալի է ու տխուր ապրել գլխիվայր շրջված երկրում ... Ես հիմա այլ բանի մասին կուզեի խոսել,միգուցե մտածենք այն պատճառների մասին,որոնք ծնում են այս ողբերգությունները:Ակնհայտ է որ բանակը շատ լուրջ փոփոխությունների կարիք ունի և ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի անցումը վարձու պրոֆեսյոնալ զինծառայությանը,մենք չունենք ոչ ֆինանսական ոչ մարդկային անսահման ռեսուրսներ,որ անխնա մխսվեն,և ոչ էլ ժամանակ հաշվի առնելով առկա խնդիրները մեր հարևանների հետ:Իհարկե նախ և առաջ պետք է լուրջ մոտեցում սպայակազմի ընտրության հարցում :ՄԻԱԿ ճանապարհը պրոֆեսյոնալ բանակ ունենալն է ,որը շատ ու շատ հարցերի լուծումն է և կոռուպցիայի ,և զինվորների սպանության, և այլ անցանկալի երեվույթների վերացման համար:
RARAYEL
Miajamanak anardar klini chnchel bazmativ zoramaseri hramanatarneri masin,voronq irenc gorcin nvirvac en.Orinak, Agarak qaxaqi zoramasi(vortex ev ancel em im caraiutiun@), ete chem sxalvum , arden naxkin hramanatar, aid jamanak poxgndapet, im koxmic shat hargeli Vardanyani masin uzum em anpaiman nshel. Mi andznavorutiun, vorin kareli er motenal ev xndir qnnarkel,vorn uni xosq, voin zinvor@ havatum er. Nra janqerov naev im achqi araj barekargvum er zoramas@: Grete 0-ic karucvec chasharan, perqran. Zgum er patasxanatvutiun cnoxi handep, xraxusum er zbaxvel sportov`hramanatarakan xstutiamb ev hogatarutiamb. Hargeliners, petq e nman hramanatarneri masin shat xosel, vorpesi tekuzev nra ev ir nman hajrenaserneri gorc@ jur@ chgcel ev vorpeszi orinakelii gaxapar@ zargacnel. Yes shnorhakalutiun em hajtnum Dzez paron Vardanian.
RAFYEL
Hargeli paron spa, petq che hasarakutian@ paraktel. Ankaskac, Duq shat aveli shat vastak uneq banakashinutian gorcum, qan mezanic shater@, baic karcum em, vor hasarakutiun@ petq e ev kaox e ognel banakin.Cnoxin petq e havatacnel ev cuic tal, vor banakum carayel@ hajreniqi het e kapvac, ail voch te zinkomisariati. Nshem naev, vor sahmanvac kargov ancel em jamketain partadir zin. caraiutiuns, masnageti hamarum unem ev chem harum(cankutiun el cunem) voreve qaxaqakan uji.
gayane
http://hetq.am/arm/news/5263/ Ահա աyս բարքերն էն մտել բանակ:
gayane
բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ; Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են _ Բավական չի ստեք ու հասարակությունից պահանջեք չխոսել բացասական երևույթների մասին, իբրև թէ թշնամուն չուրախացնելու համար: Ուր էր բանակը 1996թ. սեպտեմբերին, 2008թ. մարտի 1-ին, ուր էիք դուք այդ օրը պարոն Վ. Գասպարյան: Յուրաքնչյուր պետական նշանակության ընտրության ժամանակ բազմիցս խոսվել է այն մասին, որ զինվորները մի քանի անգամ, տարբեր տեղամասերում քվեարկում էն, նույնիսկ հրամատարի ցուցումին հակառակ քվեարկող զինվորներին խիստ պատժելու մասին էն խոսել: Ինչու էք բոլորտ ստում, գոնէ ձեր մեջ ասեք ճշմարտությունը և ելնելով այդ ճշմարտությունից ճիշտ լուծումներ տվեք: Բանակը դարձրել էք մսաղաց, աթոռ չկորցնելու և ԽԾԲ /խնամի, ծանոթ, բարեկամ/ կերակրատաշտակին մոտ պահելու համար: Տեղեկություններից էք խոսում- բանակի քանակի և զինվածության մասին տեղեկություն չի, որ ռազմական գաղտնիք է: Ծածկադմփոց արած գործերը դուք ինքներդ պետք է շահագրգռված լինեիք ի հայտ բերել և ձեզ համար թեկուզ, պարզեք, թէ որտեղ և ինչպես էն ծառայում նախարարների, տարբեր մասշտաբի չինովնիկների, օլիգարխների ու սպայակազմի երեխաները: Ինչու շաաատ լավ կյանքից հետո նրանք հարմարվում են բանակային ծանր պայմաններին, իսկ օրահացով ապրող տղաների համար այդ նույն պայմանները դառնում էն ինքնասպանության առիթ: ԻՆչու, ինչպես ՊՆախարար Ս. Օհանյանն ասաց, բանտային օրենքները մտան բանակ: Եթե չգիտեք ասեմ- կրկին ընտրությունների ժամանակ բազմիցս լսել ենք, որ բանտից որոշ անունով տղաներ դուրս էն գալիս և ձայներ ապահովում որոշակի կուսակցությունների համար: Մինչև այդ որոշակի կուսակցությունները չհասկանան, որ բանտն ու բանակը քվե ապահովելու միջոց ՉԻ, ՈՉ հասրակությունը ՈՉ էլ բանակը զերծ ՉԵՆ լինի բանտային, կլանային դրսևորումներից:
Վեհարի Առաքելյան
Չկա որևէ ուժ, որ ինձ համոզի, թե իբր իմ որդու սպանության քրեական գործի նյութերը չեն փոփոխվել և քր. գործը չի կեղծվել, կոծկվել: Բոլոր այն տգետները որոնք արդարացնում են շարունակվող սպանությունները, դավաճաններ են: Իսկ նրանք ովքեր մաֆիայի ուժի դեմ, վտանգելով իրենց կյանքը, պահանջում են ՀՀ Նախագահի և ՊՆ Սեյրան Օհանյանի հրաժարականը հայրենասերներ են: Որքան էլ համազգեստ հագած տգետները ճգնեն թաքցնել փաստերը, միևնույնն է, ակնհայտը ուժի միջոցով երկար ժամանակ չի կոծկվի: Եվ տգետների գաղտնիքներով և կեղծիքով կառուցված ամրոցը շուտով կփլուզվի: Այդ պատճառով են խառնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter