Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել