Իրանցին մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ
Ոստիկանության Էրեբունու և Մեղրիի բաժինների ծառայողները Ագարակ քաղաքի մաքսակետից հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:10-ին, բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Նաղի Բ.-ին, որը 1998 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 188 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով, այն է` ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին, կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:
«Երեկ Նաղի Բ.-ն տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել