HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոռը վրաերթի է ենթարկել պապին

Երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում, 9-ամյա մի տղա, վարելով Փոքր Վեդի գյուղի իրենց տան դարպասի դիմաց կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան` վրաերթի է ենթարկել պապին` 58-ամյա Գուրգեն Սիմոնյանին: 

Վերջինս, ճզմվելով ավտոմեքենայի և մետաղյա դարպասի արանքում, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: 

«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter