HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի համար կոալիցիոն նոր հուշագիրն այս պահին իրատեսական չէ

«Ես հասկանում եմ ինչ որ տեղ մամուլի հրապարակումները, որ պարապ չմնալու համար կարող է իրենց կողմից արհեստականորեն խթանվի նման խոսակցություններ, որը գոնե այս պահի դրությամբ ուղղակի կամ անուղղակի ձեւով կապ չունի մեր ընդհանուր վարքագծի եւ մոտեցումների հետ»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Հետքի» հետ զրույցում այսպես արձագանքեց մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց՝ առաջիկայում նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվելու:

Ըստ պատգամավորի՝ գոնե այս պահին իրատեսական չէ այդ հարցը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ներսում այդ թեմայի շուրջ ծավալվող գործընթացներին, ապա Վարդան Բոստանջյանը հավաստիացնում է, որ նույնիսկ փոքր ինչ խոսակցություններ էլ չկան այդ մասին:

Քանի որ առաջիկա երկու տարիները ընտրական են, պատգամավորից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է հենց այդ պատճառով նոր հուշագրի ստորագրման կարիք զգացվի: 

«Ես չեմ կարող հիմա առաջ ընկած երկու տարվա համար բաներ ասել:Կարող եմ ասել, որ փոփոխությունները հենց դրա համար են կոչվում փոփոխություններ, որ տարբեր իրավիճակներում տարբեր հարցեր են ծագում: Երբ այդպիսի իրավիճակներ լինեն, հարցեր ծագեն կիմանաք այդ մասին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter