HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Վարդանյան. «Պարտադիր վճարումներ չենք հաշվարկելու և չենք փոխանցելու»

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տարածել է հաղորդագրություն: Նա նշում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՏՏ ոլորտի ձեռնարկություններն ունեցել են հանդիպում-քննարկում, որի արդյունքում նրանք հայտարարել են.

1. Աշխատողների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ չենք հաշվարկելու և չենք փոխանցելու։ 

2. Դիմում ենք ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողովին՝ իրենց լիազորությունների շրջանակներում, սեղմ ժամկետում կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, կամ օրենքի պարտադիր բաղադրիչի դրույթը։ 

3. Պահանջում ենք անհապաղ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթների մասով համապատասխան փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ փոխկապակցված այլ օրենքներում ու նորմատիվ իրավական ակտերում: 

4. Պահանջում ենք ՀՀ Ֆինանսների նախարարությունից համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումների հաշվարկման ընթացակարգերի փոփոխության համար։ 

5. Ստեղծում ենք հիմնադրամ, որի միջոցներով կձեռնարկվեն միջոցառումներ կազմակերպությունների շահերի հնարավոր ոտնահարումները կանխելու կամ դիմագրավելու համար: 

6. Կազմակերպում ենք լայն հանրային իրազեկման միջոցառումներ: 

7. Հանդես ենք գալիս միասնական դիրքորոշմամբ: (հայտարարության տեսքտն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ):

«Տեղեկացնում ենք, որ այս հայտարարության համաձայն համապատասխան նամակով դիմել ենք նաև ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային Ժողովին:

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ Ձեզ, սույն հայտարարության հետ համաձայն լինելու դեպքում` Ձեր կազմակերպության անունից պատասխանել այս նամակին, որպեսզի հայտարարության հետ մեկտեղ ներկայացնենք նաև համաձայնություն հայտնած կազմակերպությունների ցանկը:

Տեղեկացնում ենք նաև, որ անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները կարող եք տեսնել և ներբեռնել www.dem.am կայքում՝ այս հղումով:

Միևնույն ժամանակ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սահմանադրական դատարանի (ՍԴ) հայտնի որոշման իրավական վերլուծությունը:

Տեսնել ՍԴ որոշման վերլուծությունը»,- նշում է Կարեն Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter