Երիտասարդ կնոջ կիսաայրված դիակ՝ գերեզմանատան հարեւանությամբ
Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հոկտեմբերի 13-ին հայտնաբերվել է 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ:
«Դիակի ինքնությունը պարզվում է: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել