HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». Մարտի 1-ի մասին նոր ֆիլմը՝ շուտով

Մեր տեղեկություններով՝ արդեն պատրաստ է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի մասին պատմող, ավելի քան 120 րոպե տեւողությամբ փոստավավերագրական նոր ֆիլմը: Մոտ օրերս այս մասին կհայտարարվի, եւ ֆիլմը կներկայացվի հանրության դատին:

Ֆիլմում օգտագործվել են Մարտի 1-ի ինչպես հանրությանը հայտնի, այնպես էլ անհայտ կադրեր, որոնք չնայած գտնվում են ՀՀ իրավապահների տրամադրության տակ, բայց համառորեն անտեսվել են: Նոր ֆիլմը թողարկվելու է բազմահազարանոց օրինակներով եւ բաժանվելու է Հայաստանի ողջ հանրությանը, այդ թվում՝ պետական մեծուփոքր պաշտոնյաներին:

Օրերս ինտերնետում հայտնված 2-3 րոպեանոց կադրերը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՄԻքայել Հարությունյանի եւ ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի՝ փաստահավաք խմբում տեղի ունեցած հարցաքննություններից, մեր տեղեկություններով, ընդամենը նոր ֆիլմի ծաղիկներն են: Այդ կադրերի շուրջ բարձրացած աղմուկը եւ քննարկումները լրջորեն մտահոգել են ՀՀ իշխանական վերնախավին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter