HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Բեռլինում բողոքի ցույցերը մեկնարկեցին

Երեկ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված բողոքի ցույցերի շարքը «Այլևս երբեք» նշանաբանով: Ցույցն սկսելով թուրքական դեսպանատան առջև` մասնակիցները խաղաղ երթով շարժվել են դեպի Հոլոքոստի հուշաքարեր, ծաղիկներ դրել և քայլել դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Այստեղ նրանց դիմավորել են տեղի ոստիկանները` արգելելով պաստառների և դրոշների ցուցադրությունը:  

«Ամեն տարի էլ այս օրերին Բրանդենբուրգյան դարպասների մոտ մենք կանգնում ենք, ճիշտ է, ոստիկանները մեզ չեն խոչնդոտում, բայց այս անգամ դրոշները և պաստառները ծալել տվեցին` պատճառաբանելով, որ հիմա այստեղ երեխաների միջազգային տոնակատարություն է անցկացվում, ինչ-որ թուրք-գերմանական միջոցառում էր»,- մասնակիցներից պատմում է Հայկ Սարգսյանը:

Խաղաղ երթը, անցնելով գնչուների հուշաքարի մոտով, կանգ է առել կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ: Այստեղ նրանք կանցլերից պահանջել են հայոց Մեծ եղեռնի ճանաչում և դատապարտում, այնուհետև բաց նամակը հանձնել, ինչպես ամեն տարի են վարվում:

Ցուցարարները, որոնց թվում նաև թուրք և քուրդ բեռլինաբնակներ են եղել, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանի ղեկավարությամբ շարժվել են Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամաս` ծաղիկներ դնելու նաև Յոհաննես Լեփսիուսի տղայի գերեզմանին, որի հարակից տարածքում շուտով կկառուցվի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթող: 

Մեկնաբանություններ (1)

O.Bedros
Hetakrkire.Amen tari ayd zuyzerin masnakzumen himnakanum nuyn mardik.Hayrenaser linel@ miayn sexani schurj 4e wor petke mardik zuyz tan.Gone ayspisi karewor mi4ozarumneri jamanak gan u masnakzen us usi twaz.Berlinum schat Hay ka.Bayz erb gorz@ hasnume zuyzerin ayd or@ sbaxwazen linum. Zawumem dra hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter