TbilisiFTW միջազգային մրցույթի hաղթող ճանաչվեց Truthly.me հայկական ստարտափը
Ապրիլի 15-16-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ գործարարների և ներդրողների համար նախատեսված TbilisiFTW միջոցառումը: Միջոցառումը կազմակերպված էր USAID REG Project-ի կողմից, գործընկերներ՝ Teres Capital, StartupWiseGuys, String Ventures և Netokracija: Միջոցառման առաջին օրը նախօրոք ընտրված 10 ստարտափները, այդ թվում 3-ը Հայաստանից, հանդես եկան 4-րոպեանոց ելույթներով:
Ժյուրիի կողմից ընտրված երեք ստարտափներ դուրս եկան եզրափակիչ: Եզրափակիչ փուլում թիմերը հանդես եկան լրացուցիչ 1-րոպեանոց ելույթներով, որից հետո հաղթող ճանաչվեցTruthly.me հայկական ստարտափը: Հաղթող թիմին հնարավորություն տրվեց անմիջապես անցնել եվրոպական StartupWiseGuys ստարտափ աքսելերատորի 3+1 ամիս տևողությամբ աքսելերացիոն ծրագրի կիսաեզրափակիչ՝ բաց թողնելով նախնական փուլերը: Truthly.me հայկական ստարտափը գործում է 2013թ-ի օգոստոսից:
Այն հնարավորություն է տալիս մարդկանց անանուն հաղորդագրությունների և հարցումների միջոցով իմանալ, թե ինչ են իրենց մասին իրականում մտածում շրջապատի մարդիկ:
Ստարտափն առաջիկայում պատրաստվում է շուկա մտցնել լուծման B2B տարբերակը, որը հնարավորություն կտա ընկերություններին անանուն հետադարձ կապ ստանալ իրենց աշխատողներից:
Մեկնաբանել