
Դեսպան Անդրանիկ Մանուկյանը 118 հազար եվրոյով ձեռք է բերել «BMW 750 I» մակնիշիավտոմեքենա
Անդրանիկ Մանուկյանը 2010թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար, ապա` ՀՀ նախագահի խորհրդական:
Գաղտնիք չէ, որ Անդրանիկ Մանուկյանը այդ երկիր «գործուղվեց» իր բիզնեսը ծաղկեցնելու համար: Նա այնտեղ մի շարք ձեռնարկություններ ունի:
Հայաստանում էլ նա բազմաթիվ բիզնեսներ ունի: Նրան է պատկանում Երեւանի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցը, ձեռք է բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ, մեքենաների ներկրման բիզնես:
2013թ. Անդրանիկ Մանուկյանի կողմից տրված փոխառություններից ստացված տոկոսը եւ այլ հատուցումները կազմում են 120 միլիոն 600 հազար դրամ, իսկ աշխատավարձը՝ մոտ 35 հազար դոլար:
Ըստ գույքի ու եկամուտների 2013թ. հայտարարագրի` դեսպանը նշված տարում 118 հազար եվրոյով ձեռք է բերել «BMW 750 I» մակնիշի մարդատար ավտոմեքենա: Նշենք, որ Ա. Մանուկյանը 2012-ին էլ 73 հազար եվրոյով գնել էր «AUDI A8» մակնիշի ավտոմեքենա:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2013-ին Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 380 մլն դրամ, 6 մլն 650 հազար դոլար եւ 400 հազար եվրո:
Դեսպանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, նշված տարում որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 15 մլն դրամ եւ 102 հազար դոլար:
Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագրից |
|||
Արժույթ |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
Դրամ |
450.000.000 |
410.000.000 |
380.000.000 |
Դոլար |
6.600.000 |
6.640.000 |
6.650.000 |
Եվրո |
500.000 |
430.000 |
400.000 |
Եկամուտները |
100.202.437 դրամ 21.536 դոլար |
122.600.000 դրամ 35.086 դոլար |
120.600.000 դրամ 35.086 դոլար |
Շարժական գույք |
0 |
«AUDI A8» մակնիշի ավտոմեքենա, գինը՝ 73.000 եվրո |
«BMW 750 I» մակնիշի ավտոմեքենա, գինը՝ 118.000 եվրո |
Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի կնոջ՝ Անահիտ Մանուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագրից |
|||
Արժույթ |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
Դրամ |
24.000.000 |
20.000.000 |
15.000 |
Դոլար |
115.000 |
118.000 |
102.000 |
Եվրո |
0 |
0 |
0 |
Եկամուտներ |
0 |
0 |
0 |
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել