HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք նոր անդամ` ՀՅԴ Գերագույն մարմնում

Այս գիշեր ավարտվել է ՀՅԴ գերագույն ժողովը, որը մեկնարկել էր դեռևս ապրիլի 18-ին: Ամեն օր շուրջ տասը ժամ կառույցի անդամները քննարկումներ են անցկացրել, ընտրել ղեկավար մարմնի նոր կազմ:

Գերագույն մարմնում տեղի են ունեցել ոչ մեծ փոփոխություններ, քանի որ 11 հոգուց բաղկացած ԳՄ անդամներից 8-ը վերընտրվել են, այդ թվում` ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Միքայել Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը: ԳՄ կազմից դուրս են մնացել Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և Ռոմիկ Մանուկյանը: Նրան փոխարինելու են եկել Սամվել Երանյանը, Պետրոս Մեղրյանը և Լիլիթ Գալստյանը:

Նորընտիր անդամներից Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընտրվել է ԳՄ անդամ, իսկ Պետրոս Մեղրյանն ու Սամվել Երանյանը հորդորեցին սպասել պաշտոնական հայտարարությանը:

Այսօր 17:00-ին ՀՅԴ ԳՄ-ն կգումարի նոր կազմով առաջին նիստը, որից հետո, հավանաբար, հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ կամ կհրավիրի մամուլի ասուլիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter