HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը մեկնել է Արարատ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Հայոց Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Նախագահը մասնակցել է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է  նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին Նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված  հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցե­քարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռևս 1971թ., վերած­վել է գարշահոտ ճահճացած տարածքի:

«Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ լճի վերակա­ռուց­մամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարևոր էկոլոգիական  խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ:

Նախագահին զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, և լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter