HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել Նարեկ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր քաղաքաշինության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: 

Հովիկ Աբրահամյանը նշեց. «Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները: Պարոն Սարգսյանին ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք»: Վարչապետը շնորհակալություն  հայտնեց նախկին նախարար Սամվել Թադևոսյանին  համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշեց, որ Սամվել Թադևոսյանը հետագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձը օգտագործի երկրի զարգացման գործում: 

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության  նախագահին և վարչապետին ` վստահության համար և նշեց, որ կշարունակի ավարտին հասցնել բոլոր այն նախագծերը որոնք նախարարությունն այսօր իրագործում է: «Վերջին տարիներին նախարարությունում լուրջ աշխատանքներ են կատարվել, թե՛ ծրագրերի կատարման, թե՛ կարգապահական խնդիրների առումով: Վստահեցնում եմ, որ կառավարության կողմից գերակա ճանաչված և ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերը  կշարունակվեն և  անշուշտ, կլինեն նոր ծրագրեր, որոնք ևս կուղղորդվեն ոլորտի զարգացմանը»:

Քաղաքաշինության նախկին նախարար Սամվել Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթելով նորանշանակ նախարարին նշեց. «Պարոն Սարգսյանը նոր մարդ չէ այս համակարգում և գոնե իմ պաշտոնեավարության ընթացքում մշտապես կանգնած է եղել քաղաքաշինության նախարարության ցանկացած նոր նախաձեռնության կողքին: Այնպես որ, ես նախարարությունը թողնում եմ հարազատ մարդու  ձեռքերում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter