HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը հեռացավ քառյակի հանդիպումից, բայց փակ քննարկումը շարունակվում է

Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից, որտեղ շարունակվում է ընթանալ ոչ իշխանական չորս խմբակցությունների հանդիպումը, դուրս եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ գիտեր՝ քառյակը հանդիպում է խորհրդարանում, ուստի եկավ նրանց հետ քննարկման:

«Գիտեի, որ հանդիպում է լինելու այստեղ: Եկա, որ մասնակցեմ իմ գործընկերների հետ հանդիպմանը: Ստացա կենսաթոշակային կուտակային համակարգի նախագիծ, կգնանք կառավարություն, կքննարկենք»,- նշեց նա՝ հրաժարվելով պատասխանել մյուս հարցերին:

Նա ասաց, որ հաջորդ հարցազրույցը կտա այն ժամանակ, երբ կձևավորվի նոր կառավարությունը: Հարցին, թե ի՞նչ եք զգում նոր պաշտոնում, վարչապետը պատասխանեց. «Այժմ իրավունք և պատասխանատվություն եմ զգում»: Նա նաև ասաց. «Ես իմ բոլոր ասածների համար տեր եմ»:  Քառյակի դռնփակ քննարկումը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter