HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով: 

Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են  Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի  գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով:

Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է, և  Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում  բուհական «կամպուս» ստեղծելու հնարավորության հեռանկարը և այս համատեքստում ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատարը կարևորել  է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական  տեխնիկական բուհերը  հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ և այլն: Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի`  Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն: 

Մեկնաբանություններ (1)

string
Ashotjan@ tjurimatsutjun chi na npatakaslats qajqajum e Hajastani gitutjun@ ev krtutjun@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter